Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 10 հազարի
Աշխարհ
Ֆիլիպիններում մոլեգնած «Հայան» թայֆունի հետևանքով զոհվածների թիվը հասել է առնվազն 10 հազարի, Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆիլիպինների ոստիկանության ղեկավարը: Զոհերի այս թիվը հաստատվել է կիրակի գիշերը նահանգապետի կողմից հրավիրված արտահերթ խորհրդակցության ժամանակ:
Ավելի վաղ Ֆիլիպինների իշխանությունները հայտնում էին 1,2 հազար զոհերի մասին:
Նշենք, որ «Հայան» թայֆունը վրա էր հասել Ֆիլիպինների կենտրոնական հատվածին՝ նոյեմբերի 8-ին: Քամու ուժգնությունը վայրկյանում կազմել էր 100 մետր:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան