«Одноклассники»-ում գնահատական դնելու նոր կոճակներ են հայտնվել
Աշխարհ
«Одноклассники» սոցիալական կայքում հայտնվել է նկարների գնահատման բացասական կոճակ` բութ մատը ներքև: Այս մասին lenta.ru-ին հայտնել է կայքի մամլո քարտուղարը:
Ենթադրվում է, որ դրա միջոցով մարդիկ կարող են իրենց քննադատական վերաբերմունքն արտահայտել իրենց դուր չեկած նկարի կամ արտահայտության հանդեպ:
Բացի այդ գնահատականների ավանդական հինգ բալանոց համակարգին փոխարինելու են եկել ևս 4 կոճակ` կարմիր կոճակ` սրտիկով, նարնջագույն կոճակ` կատվի պատկերով, մանուշակագույն կոճակ` ձեռքը վեր պարզած վիճակում, և կանաչ կոճակ` հորանջող մարդուկի կերպարով:
Այսպիսով` «Одноклассники»-ն դարձել է առաջին սոցիալական կայքը, որը թույլ է տալիս օգտատերերին բացասական կարծիք հայտնել այս կամ այն իրադարձությունների վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն