Մերլին Մոնրոյի բժշկական արխիվն աճուրդի է հանվել 25.600 դոլարով
Աշխարհ
Հոլիվուդյան դերասանուհի Մերլին Մոնրոյի պլաստիկ վիրահատությունների փաստն ապացուցուղ բժշկական փաստաթղթերը վաճառվել են Julien's Auctions աճուրդի տանը 25,600 հազար դոլարով. տեղեկացնում է AFP-ն:
Աճուրդն ընթացել է նոյեմբերի 10֊ին Բևերլի Հիլզում: Բժշկական փաստաթղթերը ձեռք բերած մարդու անունը չի հայտնվում:
Փաստաթղթերն ընդգրկում են ռենտգենյան նկարներ, բժիշկների գրառումներ: Դրանցում նշված է, որ Մոնրոյի հիմնական բողոքը եղել է ծնոտի դեֆորմացիան: 1950֊ին արված գրառման մեջ հիշատակվում է ծնոտի իմպլանտի տեղադրման մասին: Մեկ այլ փաստաթուղթ վկայում է 1957-ին Մերլին Մոնրոյի մոտ արտաարգանդային հղիության մասին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)