Բրիտանացի խորհրդարանականները 30 տարվա ընդմիջումից հետո այցելել են Արգենտինա
Աշխարհ
Արգենտինայի արտգործնախարար Էկտոր Տիմերմանը երեքշաբթի օրը հանդիպել է Արգենտինա ժամանած բրիտանացի խորհրդարանականների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆոլքլենդյան վիճելի կղզիների հարցը. ասված է Արգենտինայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է РИА Новости-ն:
Սա բրիտանացի խորհրդարանականների կողմից կատարված առաջին այցն է Արգենտինա 1982թ. վիճալի կղզիների շուրջ բռնկված կոնֆլիկտից հետո:
Արգենտինայի և Բրիտանիայի միջև պատերազմը բռնկվել էր 1982-ի ապրիլի 2-ին և շարունակվել էր 74 օր` ավարտվելով Բրիտանիայի հաղթանակով: 2012-ին` պատերազմի 30-ամյակին, հարաբերությունները երկու երկրների միջև նորից սրվել էին: 2 խոշոր և 200 մանր կղզիներից բաղկացած այդ կղզեխումբը գտնվում է Ատլանտիկայի հարավ-արևմուտքում` Արգենտինայից 500 կմ հեռավորության վրա: Դա փաստացիորեն դարպաս է դեպի Անտարկտիկա, որը վերահսկողության հնարավորություն է տալիս օվկիանոսի հարուստ բնական ռեսուրսների հարցում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն