Մոսկվայում Լեհաստանի դեսպանատան վրա ճայթուկներ են նետել
Ռուսաստան
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել է 3 մարդ՝ հասարակական կարգը խախտելու համար. գրում է РИА Новости-ն:
Իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը հայտնում է, որ ձերբակալվել է 3 երիտասարդ՝ չորեքշաբթի օրը Մոսկվայում Լեհաստանի դեսպանատան վրա ճայթուկներ նետելու մեղադրանքով:
Մոսկվայում բողոքի ակցիան տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ նոյեմբերի 11-ին Վարշավայում լեհ ազգայնականները և աջ արմատականները անկախության երթ էին կազմակերպել, որի ընթացքում ռուսական դեսպանատան մոտ այրվել էր ոստիկանական հսկիչ կետը, իսկ դիվանագիտական ներկայացուցչության ուղղությամբ քարեր և ճայթուկներ էին նետվել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)