Պենտագոնը հրաժարվել է Ռուսաստանից գնել Աֆղանստան մատակարարվող ուղղաթիռներ
Աշխարհ
ԱՄՆ-ի ՊՆ-ն որոշում է կայացրել դադարեցնել Ռուսաստանից «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերության կողմից արտադրվող Ми-17 ուղղաթիռների գնումը. գրում է Reuters-ը` հղում կատարելով իր տեղեկացված աղբյուրներին:
Պենտագոնի կայացրած որոշումը վերաբերում է 345 մլն դոլարի սահմաններում 15 ռուսական ուղղաթիռ գնելու համաձայնությունը կասեցնելուն:
Պենտագոնը հրաժարվել էր բյուջեից գումար հատկացնել այդ ուղղաթիռների համար այն բանից հետո, երբ կոնգրեսականները բազմիցս դեմ էին հանդես եկել Պենտագոնի և «Ռոսոբորոնէքսպորտ»-ի միջև համագործակցությանը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)