Ուղևորը Շանհայի օդանավակայան էր տարել օձերով լի ճամպրուկ
Աշխարհ
Շանհայի օդանավակայանում մաքսային աշխատողները հետաքրքիր բացահայտում են կատարել: Ուղևորներից մեկը փորձել է սահմանն անցկացնել օձերով լի մի ճամպրուկ:
Ուղեբեռը զննելու ընթացքում մաքսային ծառայության աշխատակիցը նկատել է համակարգչի էկրանին տարօրինակ պատկեր, որը կասկած է հարուցել, և որոշել է անձամբ ստուգել ճամպրուկի պարունակությունը:
Ճամպրուկը բացելուց հետո այնտեղ հայտնաբերվել են արկղերի մեջ փակված տասնյակ օձեր: Դրանց տերը փորձել է ոստիկաններին համոզել, որ իրականում օձերը խաղալիք են:
Ընդհանուր առմամբ` ստուգման ընթացքում բացահայտվել է 21 արկղ, որոնցում եղել է 121 օձ` ամենատրբեր գույնի և չափի:
Պարզվում է, որ մաքսանենգը փորձել է դա Սիեթլից տեղափոխել Հոնկոնգ, այնտեղից էլ` Շանհայ:
Հանցագործը ձերբակալվել է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)