Forbes-ի սեփականատերը որոշել է վաճառել ամսագիրը
Աշխարհ
Ամերիկյան Forbes Media LLC հրատարակչատունը, որին պատկանում է Forbes ամսագիրը, որոշել է վաճառել պարբերականը: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
Հրատարակչատան սեփականատեր Սթիվ Ֆորբսը սկսել է ուսումնասիրել ամսագիրը վաճառելու հնարավորությունը այն բանից հետո, երբ դրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել պոտենցիալ գնորդներ: Գործարքն իրականանալու դեպքում հրատարակչատան գործընկերը կարող է դառնալ Deutsche Bank AG-ն: Գործարքի համար Forbes-ը նախատեսում է ստանալ 400 մլն դոլար:
2012թ. Forbes-ը գովազդի վաճառքից ստացել է 275 մլն դոլար: 2008-ից այդ ցուցանիշը նվազել է 19 տոկոսով:
Forbes-ը ԱՄՆ-ում լույս է տսենում 1917-ից և գործարար աշխարհում ամենահեղինակավոր ամսագրերից է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն