Համացանցում հայտնվել է Կազանի ավիավթարի տեսանյութը
Աշխարհ
Life News-ի տրամադրության տակ հայտնվել է երեկ Կազանի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի տեսանյութը: Կադրը գրանցել են օդանավակայանի տեսախցիկները:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Մոսկվա-Կազան չվերթ իրականացնող Boeing 737 ուղևորատար օդանավը վթարի է ենթարկվել Կազանի օդանավակայանում վայրէջք կատարելիս, ինչի հետևանքով զոհվել է 50 մարդ, այդ թվում՝ Թաթարստանի նախագահի որդին՝ Իրեկ Մինիխանովը, և Անվտանգության դաշնային ծառայության վարչության ղեկավար Ալեքսանդր Անտոնովը:
Այսօր արդեն հայտնաբերվել են օդանավի սև արկղերը, որոնք զգալիորեն վնասված են: Դրանք ուղարկվել են Մոսկվա` փորձաքննության, որից հետո միայն պարզ կլինեն վթարի պատճառները:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)