Օքսֆորդի բառարանը տարվա բառ է ճանաչել selfie-ն` «սմարթֆոնով սեփական անձը նկարելը»
Աշխարհ
Ըստ Օքսֆորդի համալսարանի բառարանի` 2013-ի բառ է ճանաչվել selfie նեոլոգիզմը, որը նշանակում է «սմարթֆոնով սեփական անձը նկարել և սոցիալական կայքերում տեղադրելը». ասված է կայքի տարածած մամլո հաղորդագրության մեջ:
Օքսֆորդի բառարանն ամեն տարի ընտրում է տարվա բառը, որը այսուհետ եզրույթ է դառնում` զարգացնելով անգլերեն լեզուն:
Բառարանի խմբագիրները, հետազոտելով համացանցում հայտնված տեքստերն ու հաղորդագրությունները, նշում են, որ մեկ տարվա ընթացքում selfie բառի գործածումն անգլերենում մեծացել է 17000%-ով:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)