Սիրիայի ապստամբները սպանել են քրիստոնեական գյուղերի բնակիչների, պղծել եկեղեցիները. Human Rights Watch
Աշխարհ
Սիրիայի ընդդիմության զինյալները քրիստոնեական գյուղերում իրենց հարձակողական գործողությունների ժամանակ սպանել են խաղաղ բնակիչների: Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:
Իրավապաշտպանների տվյալներով՝ սպանությունները տեղի են ունեցել Դամասկոսից 100 կմ հյուսիս գտնվող Սադադ բնակավայրում հոկտեմբերի 21-29-ին: Առնվազն մեկ դեպքում գյուղի բնակիչներն օգտագործվել են որպես «կենդանի վահան». ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, ապստամբները թալանել են խաղաղ բնակիչներին, պղծել քրիստոնեական եկեղեցիները:
«Երբ ընդդիմադիր զինվորները մտել են Սադադ, նրանք հայտարարել են, որ չեն վնասի խաղաղ բնակիչներին, սական արել են ճիշտ հակառակը: Չի կարող արդարացում լինել խաղաղ բնակիչերի կամ քաղաքացիական օբյեկտների վրա պատահական կամ դիտավորյալ հարձակումներին»,-ասել է Human Rights Watch-ի՝ Մերձավոր Արևելքի հարցերով ծրագրի ղեկավար Սարա Լի Ուիսթոնը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն