Հայաստանի փաստաբանների պալատը հոկտեմբերի 29-ին կանցկացնի բաց դռների օր
Իրավունք
Հայաստանի Փաստաբանների պալատը տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է.
«Քաղաքացիական արդարադատության եվրոպական օրվա կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատն անց է կացնելու բաց դռների օր, որի ընթացքում փաստաբանները քաղաքացիաիրավական հարցերի վերաբերյալ անվճար խորհրդատվություն կտրամադրեն բոլոր հայցողներին:
Քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվելու է 2011թ. հոկտեմբերի 29-ին ժամը 11:00-ից մինչեւ 17:00' ՀՀ փաստաբանների պալատում, ինչպես նաեւ Երեւան եւ Վանաձոր քաղաքներում գործող Հանրային պաշտպանի գրասենյակներում:
Հայտնում ենք նաեւ, որ Քաղաքացիական արդարադատության եվրոպական օրվա շրջանակներում կազմակերպված միջոցառումներից բացի, ՀՀ փաստաբանների պալատը այսուհետ հետամուտ է լինելու բնակչության անապահով խավերին հետաքրքրող բազմաբնույթ իրավական հարցերի վերաբերյալ պարբերաբար տրամադրել անվճար խորհրդատվություն»:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում