80 կգ քաշով կոկաին տեղափոխող ուսապարկերը լողալով հասել են Ճապոնիայի ափերին
Աշխարհ
80 կգ քաշով կոկաին տեսակի թմրանյութ պարունակող 4 ուսապարկ լողալով մոտեցել է Ճապոնիայի Կանագավա նահանգության ափերին. տեղեկացնում է RIA Novosti-ն:
Տեղի բնակիչներից մեկը տեսել է ուսապարկերը և հայտնել ոստիկանություն: Իրավապահ մարմինները ուսապարկերում հայտնաբերել են փաթեթավորված սպիտակ փոշի և ուղարկել փորձաքննության, որը հաստատել է, որ փաթեթներում 80 կգ կոկաին է եղել, ինչը Ճապոնիայի ոստիկանության կողմից այդ թմրանյութի առգրավման ամենախոշոր դեպքն է: Սև շուկայում նրա արժեքը կազմում է 50 մլն դոլար:
Ոստիկանությունը ենթադրում է, որ բեռը ծովն էր ուղարկել թմրանյութի առաքիչը, սակայն ինչ-ինչ պատճառներով այն հասցեատիրոջը չէր հասել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)