ԱՄՆ-ն հիասթափված է Ուկրաինայի կայացրած որոշումից. Պետդեպ
Աշխարհ
Վաշինգտոնը հիասթափված է Ուկրաինայի իշխանությունների կողմից ԵՄ հետ ասոցացումը կասեցնելու վերաբերյալ որոշումից. ասված է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից տարածած հայտարարության մեջ:
ԱՄՆ-ն միանում է Եվրամիությանը և կիսում է նրա հիասթափությունը Ուկրաինայի կառավարության կողմից նման որոշում կայացնելու հարցում. Պետդեպի տարածած հայտարարությունը մեջբերում է РИА Новости-ն:
Վաշինգտոնը խորհուրդ է տվել Եվրամիությանը դուռը բաց պահել Ուկրաինայի համար և նշել, որ ԵՄ-ն Կիևին պատմական հնարավորություն էր առաջարկել:
«ԱՄՆ-ն վստահ է, որ Ուկրաինայի եվրաինտեգրումը դեպի տնտեսական ծաղկում և ժողովրդավարություն տանող լավագույն ճանապարհն է»,- ասել է Պետդեպարտամենտը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)