Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նեղ կազմով բանակցություններից հետո քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը և Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Կան ընդհանուր քայլեր, որոնք մենք պետք է ձեռնարկենք, և այդ թեմաներով անցկացված բանակցությունները թույլ են տվել մեզ ստեղծել մի հարթակ, բազա՝ այդ խնդիրների կարգավորման համար»,-ասել է Էրդողանը Ռուսաստանի և Թուրքիայի՝ բարձրագույն մակարդակով համագործակցության խորհրդի նիստին:
«Ես հավատում եմ, որ Ռուսաստանն ու Թուրքիան տարածաշրջանում պարտավորություններ ունեն՝ հայ-ադրբեջանական հակամարտության, Սիրիայում տիրող իրավիճակի և Իրաքում իրավիճակի զարգացման տեսանկյունից»,- հավելել է Թուրքիայի վարչապետը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն