Սաակաշվիլին հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Վրաստան
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում:
Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջի հայտարարության համաձայն՝ նախկին նախագահը խորհրդակցություններ է անցկացրել Սենատի և Ներկայացուցիչների պալատի քաղաքական առաջնորդների հետ:
Միխայիլ Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել ամերիկացի քաղաքական գործիչներին բեղուն գործունեության համար և խնդրել նրանց շարունակել աջակցել վրացի ժողովրդին եվրոատլանտյան ինտեգրման ճանապարհին:
Բացի այդ, նախկին նախագահը ընթրիքի սեղանի շուրջ զրուցել է վաշինգտոնյան առաջատար վերլուծական կենտրոնների ղեկավարների հետ:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան