Հոնգկոնգում վաճառվել է աշխարհի ամենաթանկ գինու արկղը
Աշխարհ
Հոնգկոնգում 476 հազար դոլարով վաճառվել է աշխարհի ամենաթանկ գինու արկղը: Չինացի անհայտ մի կոլեկցիոներ դարձել է 1978թ. բուրգունդյան Ռոմանե Կոնտիի 12 շշի սեփականատերը: Այսպիսով` յուրաքանչյուր շիշ արժեցել է 40 հազար դոլար. գրում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով Christie’s աճուրդի տանը:
Նախկին ռեկորդը գրանցվել էր 2006-ին, երբ 1945թ. խաղողի բերքից ստացված Շատո Մուտոնի 6 շշանոց արկղը վաճառվել էր 345 հազար դոլարով:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)