Ֆյուլեն ողջունում է ԵԱՀԿ-ի ջանքերը ձգձգվող հակամարտությունների կարգավորման հարցում
Աշխարհ
Եվրամիության՝ ընդլայնման և քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ողջունում է ԵԱՀԿ-ի ջանքերը ձգձգվող հակամարտությունների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ջանքերը. ասվում է Եվրահանձնաժողովի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ֆյուլեի հայտարարությունն արվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերիի հետ հանդիպումից հետո: Ֆյուլեն, մասնավորապես, բարձր է գնահատել կազմակերպության դերը ԵՄ-ի հարևան երկրներում, «Արևելյան գործընկերության» երկրներում և Կենտրոնական Ասիայում:
Եվրահանձնակատարը նշել է, որ ԵԱՀԿ-ի դերն այդ տարածաշրջաններում կարևոր է ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու տեսանկյունից:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)