ՄԱԿ-ը ինտերնետ գաղտնալսումների դեմ բանաձև է ընդունել
Աշխարհ
Մարդու իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի հանձնաժողովը հավանության է արժանացրել բանաձևը, որը կոչ է անում պաշտպանել համացանցի օգտատերերին նրանց անձնական կյանք ներխուժելուց. գրում է Associated Press-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանձնաժողովի անդամները բանաձևն ընդունել են միաձայն: Այժմ փաստաթուղթը ուղարկվելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հաստատմանը: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա այս տարվա դեկտեմբերին:
Բանաձևը կոչ է անում ինտերնետ օգտատերերին պաշտպանել նրանց մասնավոր կյանքի և անձնական հաղորդագրությունների պաշտպանությունը, որը երաշխավորվում է 1966թ. կնքված մարդու քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին Միջազգային ակտով:
Բանաձևի տեքստում նրա հեղինակներն անհանգստություն են հայտնում, որ առանձին պետությունների և կազմակերպությունների կողմից համացանցը լրտեսելու հանգամանքի կապակցությամբ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)