Ճապոնիայում ծննդատունը փոխհատուցում կվճարի տղամարդուն ուրիշի կյանքով ապրելու դիմաց
Աշխարհ
Տոկիոյի շրջանային դատարանը Ճապոնիայի ծննդատներից մեկին հարկադրել է 38 մլն Յեն (380 հազար դոլար) վճարել 60-ամյա տղամարդուն, ով մեծացել է օտար ընտանիքում, քանի որ ծննդատանը նրան շփոթել էին ուրիշ նորածնի հետ. գրում է РИА Новости-ն:
ԴՆԹ անալիզը հաստատել է, որ տղամարդուն դաստիարակած ընտանիքը նրա հարազատ ծնողները չեն եղել, ինչպես նաև հաստատել է նրա արյունակցական կապը հարազատ եղբայրների հետ:
Հայցվորի հարծիքով իր կյանքը բոլորովին այլ կերպ կդասավորվեր, եթե ինքը մեծանար իր իսկական ծնողների ընտանիքում: Ընտանիքը, որը նրան դաստիարակում էր, շատ աղքատ էր, և չէր կարողանում ապահովել երեխային նույնիսկ ամենաանհրաժեշտ բաներով:
Ծանր նյութական դրությունը տղային ստիպել էր աշխատանքի տեղավորվել գործարանում, որպեսզի գումար վաստակի դպրոցում սովորելու համար: Իսկ նրա իրական ծնողները շատ հարուստ մարդիկ են եղել և կարողացել են հիանալի կրթություն ապահովել իրենց 3 երեխաների համար և ապահովել աշխատանքով:
Տղամարդը երբեք չի տեսել իր հարազատ ծնողներին, քանի որ սխալը հայտնաբերելու պահին նրանք արդեն մահացած են եղել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն