Յանուկովիչը հնարավոր է համարում Տիմոշենկոյի ազատ արձակումը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հնարավոր է համարում նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակումը, եթե նա փոխհատուցի Ուկրաինայի բյուջեին հասցված վնասը:
Ուկրաինական հեռուստաալիքին տված հարցազրույցում Յանուկովիչն ասել է, որ Տիմոշենկոյի շուրջ իրավիճակը կարող է որոշել միայն դատարանը:
«Եթե նա հանցագործություն չի գործել, դատարանը պատասխան կտա: Գործել է, թող վճարի միջոցները և հետո միայն խնդրի կամ պահանջի ազատ արձակել: Ի դեպ, Ուկրաինայի օրենքներն այժմ նման բան թույլատրում են»,-ասել է Յանուկովիչը, որի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն