ԵՄ-ն փոխել է «Արևելյան գործընկերության» համար միությանն անդամակցելու պայմանները
Աշխարհ
Եվրամիությունը փոխել և առավել անորոշ է դարձրել «Արևելյան գործընկերության» երկրների համար ԵՄ-ին անդամանկցելու պայմանների ձևակերպումը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի նախագծի նախորդ տարբերակում ամբողջությամբ ներառված էր ԵՄ-ի մասին պայմանագիր 49-րդ հոդվածը, որում ասվում է. «Ցանկացած եվրոպական պետություն, որը հարգում է ԵՄ արժեքները... պարտավորվում է դրանք կյանքի կոչել, կարող է հայց ներկայացնել միության անդամ դառնալու համար»:
Այժմ տեքսը վերափոխվել է հետևյալ կերպ. «Վիլնյուսի գագաթաժողովի բոլոր անդամները պնդում են, որ ճանաչում են եվրոպական ձգտումները և որոշ գործընկերների եվրոպական ընտրությունն ու պարտավորությունները՝ կառուցել ամուր ժողովրդավարական հասարակություն»:
Վերլուծաբանները դա գնահատում են որպես հարված ԵՄ-ի ընդլայնման կողմնակիցների՝ Լեհաստանի և Շվեդիայի դիրքերին, որոնք հույս ունեին, որ Վիլնյուսի գագաթաժողովը նոր խթան կհանդիանա «Արևելյան գործընկերության» 6 երկրների և ԵՄ-ի մերձեցմ անը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն