ԵՄ-ն նախկինի պես պատրաստակամ է Ուկրաինայի հետ ստորագրել ասոցացման համաձայնագիր. Ֆյուլե
Աշխարհ
Եվրամիությունը պատրաստ է Ուկրաինայի հետ ստորագրել ասոցացման համաձայնագիրը, եթե Կիևը նման որոշում ընդունի: Այս մասին այսօր հայտարարել է եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
«Առաջարկը նախկինի պես մնում է սեղանին: Ասոցացման համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, հենց որ Ուկրաինան ցանկանա»,- ասել է Ֆյուլեն՝ ելույթ ունենալով Վիլնյուսում «Արևելյան գործընկերությանն» ընդառաջ կազմակերպված բիզնես ֆորումում:
Հիշեցնենք` այսօր Վիլնյուսում մեկնարկել է Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որի օրակարգում է Վրաստանի և Մոլդովայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)