Աֆրիկայում 28 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է անհետացել
Աշխարհ
Մոզամբիկից Անգոլա ուղևորվող ուղևորատար ինքնաթիռն անհետացել է նոյեմբերի 29-ին: Այս մասին գրում է Agence France-Presse-ը` հղում կատարելով LAM Mozambique Airlines ավիաընկերությանը, որին պատկանում էր ինքնաթիռը:
Օդանավում կար 34 մարդ, որոնից` 28 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Նրանց քաղաքացիության մասին ոչինչ չի հաղորդվում:
Ինքնաթիը մեկնել էր Մոզամբիկի մայրաքաղաք Մապուտուից և պետք է վայրէջք կատարեր Անգոլայի մայրաքաղաք Լուանդում 17.00-ին, սակայն այդպես էլ չի ժամանել նշանակման վայր: Հնարավոր տեխնիկական անսարքությունների մասին չի հաղորդվել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն