Թաիլանդում ցուցարարները գրավել են պետական հեռուստաընկերության շենքը
Աշխարհ
Ինչպես հաղորդում է Reuters–ը, Թաիլանդում ցուցարարներն այսօր գրոհով վերցրել են երկրի պետական հեռուստաընկերության շենքը: Ցուցարարները համաձայնվել են լքել շենքը միայն այն պայմանով, որ ուղիղ եթերով հեռարձակվի ընդդիմության առաջնորդի՝ հանրությանն ուղղված ուղերձը: Հեռուստաալիքի ղեկավարությունը համաձայնվել է կատարել այդ պահանջը:
Միևնույն ժամանակ ընդդիմության ներկայացուցիչներն արգելափակել են մի շարք այլ պետական հաստատություններ, այդ թվում՝ ՆԳՆ–ի շենքը: Նշենք, որ Թաիլանդում ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 50 մարդ:
Հակակառավարական բախումները Բանգկոկում սկսվել էին նոյեմբերի 23–ին, երբ փողոց դուրս եկած ցուցարարները պահանջել էին երկրի վարչապետ Յինգլաք Չինավաթի հրաժարականը, ով հանդիսանում է նախկին առաջնորդ Թաքսին Չինավաթի քույրը: Ցուցարարների կարծիքով՝ երկիրն առաջվա պես շարունակում է ղեկավարել նա:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)