Կիևում ցուցարարները հավաքվել են Անկախության հրապարակում և բարձրացել տոնածառի վրա
Աշխարհ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ցուցարարները սկսել են քանդել Անկախության Մեյդանը շրջապատող երկաթյա պատնեշները, տեղեկացնում է РИА Новости-ի հատուկ թղթակիցը Կիևից:
Երբ ցուցարարների ամբոխը գրող Տարաս Շևչենկոյի արձանից շարժվել է դեպի Անկախության Մեյդան, մարդիկ սկսել են քանդել հրապարակը պատնեշող երկաթե արգելքները: Այս պահին մարդիկ տեղավորվում են հրապարակում:
Մի քանի ցուցարարներ բարձրացել են ամանորյա տոնածառի վրա, որի երկաթե կմախքն արդեն վեր է խոյանում հրապարակում` Նոր տարվա տոներին ընդառաջ:
Թղթակցի խոսքերով` մի քանի ցուցարարներ բարձրացել են տոնածառի վրա և գագաթին տնկել Ուկրաինայի դրոշը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)