ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը կոնկրետ օգուտ կբերի Վրաստանին. Մարգվելաշվիլի
Վրաստան
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, որը վերջերս Վրաստանը նախաստորագրեց, կբերի երկրի տնտեսության բարելավմանը, Եվրոպայի հետ վիզային ռեժիմի մեղմացմանը և վրաց հանրության եվրաինտեգրմանը:
«Այս փաստաթուղթը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ առավել ինտենսիվ մերձեցմանը, առավել մեղմ վիզային ռեժիմի մոտեցմանը, մասնավորապես` սկզբում վիզային ռեժիմը առավել ճկուն կդառնա, իսկ հետագայում առհասարակ կվերանա»,-հայտարարել է Մարգվելաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:
Նախագահը հավելել է, որ օտար երկրներ մեկնած Վրաստանի քաղաքացիներն այդպիսով հնարավորություն կստանան հետ վերադառնալ հայրենիք:
«Եվ, իհարկե, երկրորդ կարևոր կետը տնտեսական գործընթացներն են, որոնք թույլ կտան օտարեկրյա ներդրողներին բերել Վրաստան մեր` դեռևս թույլ տնտեսության մոդեռնիզացիայի համար»,-ասել է նախագահը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն