Սաակաշվիլին դեկտեմբերի 7-ին կլինի Եվրամայդանում. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին պատրաստվում է դեկտեմբերի 7-ին այցելել Եվրամայդան: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յացեկ Սարիուշ Վոլսիի օգնականը, որը նույնպես պատրաստվում է գնալ Ուկրաինայի մայրաքաղաք:
«Իրադարձությունները, որոնց մենք այժմ հետևում ենք Ուկրաինայում, հույս են ներշնչում փոփոխությունների հանդեպ: Հանրությունը հանդես է գալիս Ուկրաինայի եվրոպական կուրսի օգտին և իշխանությունների դեմ, որը խլում է եվրոպական ձգտումներն ու երազանքները»,-ասել է Սարիուշ Վոլսկին, որի խոսքերը մեջբերում է ուկրաինական UNIAN գործակալությունը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Սաակաշվիլին մեկնել է Կիև:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)