Ճապոնիայի արքայադուստրը հոսպիտալացվել է
Աշխարհ
Ճապոնիայի արքայադուստր Ակիկոն` Ճապոնիայի կայսեր եղբոր` արքայազն Տոմոհիտոյի դուստրը, հոսպիատալացվել է ուշագնացությունից հետո. շաբաթ օրը գրում է Ria Novosti-ն` հղում կատարելով երկրի կայսերական տան վարչությանը:
Ինչպես նշում է գործակալությունը, արքայադուստր Ակիկոն ուշագնաց է եղել ուրբաթ օրը Տոկիոյի օդանավակայանում Հնդկաստանից կայսր Ակիհիտոյին դիմավորելու հանդիսավոր արարողության ժամանակ:
Բժիշկները արքայադստեր ուշագնացությունը կապում են արյան ճնշման կտրուկ անկման հետ: Ներկայումս Ակիկո արքայադուստրը գտնվում է գիտակից վիճակում, իսկ ճնշման տատանումները կարգավորվել են:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն