Աճուրդում վաճառվել է Էլվիս Փրեսլիի լիմուզինը, կոշիկները և ոսկե ճարմանդը
Աշխարհ
Շաբաթ օրը Բևերլի Հիլզում տեղի ունեցած Julien's աճուրդում վաճառվել է Էլվիս Փրեսլիի Cadillac Fleetwood 75 լիմուզինը, ոսկե ճարմանդը 36` ադամանդներով, և կապույտ կոշիկները: Այս մասին հաղորդում է աճուրդի տան կայքը:
Լիմուզինը վաճառվել է 96 հազար դոլարով: Դրա գնորդը ոչ միայն սեփականատեր է դարձել, այլև բացառիկ կերպով մեքենան գրանցել է երգչի անունով:
Ոսկե ճարմանդը, որը ռոքնռոլի արքան նվիրել էր իր թիկնապահին, վաճառվել է մոտ 14 հազար դոլարով: Բացի այդ` վաճառվել է Փրեսլիի ոսկե խաչը՝ 24,3 հազար դոլարով:
Երգչի լեգենդար մուգ կապույտ կոշիկները, որով նա կատարել է Blue Suede Shoes երգը, վաճառվել է 76,8 հազար դոլարով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն