Պուտինն ու Յանուկովիչը ՄՄ շուրջ համաձայնության չեն եկել. Կրեմլը հերքում է
Աշխարհ
Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները Սոչիում տեղի ունեցած հանդիպմանը չեն քննարկել Կիևի՝ Մաքսային միությանը միանալու հարցը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ բրիտանական The Economist թերթի ավագ խմբագիր Էդվարդ Լուկասը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը և Վիկտոր Յանուկովիչը համաձայնության են եկել Ուկրաինայի՝ Մաքսային միություն մտնելու հարցի շուրջ:
«Զգալի ուշադրություն է հատկացվել էներգետիկ ոլորտում համագործակցությանը, որի քննարկման ընթացքում կողմերը մոտեցրել են դիրքորոշումները: Սակայն վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել»,-ասել է Պեսկովն Интерфакс-ին:
Հիշեցնենք, որ Չինաստանից վերադառնալիս Յանուկովիչը Սոչիում հանդիպել է Պուտինի հետ: Ռուսական ԶԼՄ-ների աղբյուրների համաձայն՝ Ուկրաինայի նախագահը Սոչիումն մնացել է ընդամենը 6 ժամ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)