Ավստրալիայում կնքվել է առաջին նույնասեռական ամուսնությունը
Աշխարհ
Շաբաթ օրն Ավստրալիայում կնքվել են առաջին նույնասեռական ամուսնությունները. հաղորդում է Associated Press-ը:
Առնվազն 25 նույնասեռական զույգեր Քանբերա են եկել Նոր Հարավային Ուելսից, Քվինսլենդից, Արևմտյան Ավստրալիայից, Վիկտորիայից: Դա հնարավոր է դարձել` շնորհիվ նոր օրենքի, որն օրինականացնում է նույնասեռական ամուսնություններն Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքում:
Ամուսնալուծության արարողությունները տեղի են ունեցել Քանբերայում և դարձել են առաջին` իրավականորեն ճանաչված նույնասեռ ամուսնությունները երկրի պատմության մեջ:
Այնուամենայնիվ, մտավախություն կա, որ Գերագույն դատարանը հինգշաբթի կարող է չեղյալ հայտարարել նոր ընդունված օրենքը, ինչը իր հերթին կհանգեցնի ամուսնությունների չեղյալ հայտարարմանը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)