Սաակաշվիլին Մայդանում ուկրաիներեն է խոսել. «Ես ուկրաինացի եմ, ես վրացի եմ» (տեսանյութ)
Աշխարհ
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մի խումբ եվրոպացի քաղաքական գործիչների հետ Կիևում է: Նա Ուկրաինայի Մայդանում բողոքի ակցիայի մանակիցների հետ ուկրաիներեն է խոսել. «Ես ուկրաինացի եմ, ես վրացի եմ, ինչպես նաև` եվրոպացի եմ...:
Ուկրաինայի հաղթանակը վերջ պիտի դնի պուտինյան դարաշրջանին, և այն պիտի սկսվի այստեղ` այս հրապարակում»:
Իր ելույթում նա նաև նշել է, որ ինքը հպարտ է բողոքի մասնակիցների քաջությամբ, վճռականությամբ և պատասխանատվությամբ: Հպարտ է, որ կարող է նրանց համարել իր ընկերը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)