Օբաման մեկնել է ՀԱՀ` մասնակցելու Նելսոն Մանդելայի հոգեհանգստի արարողությանը
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ժամանել է Հարավաֆրիկյան հանրապետություն, որպեսզի վերջին հրաժեշտը տա նախկին նախագահ Նելսոն Մանդելային. տեղեկացնում է Associated Press-ը:
Ինչպես սպասվում էր, Օբաման և նրա տիկինն այսօր կայցելեն Յոհաննեսբուրգ: Նրանց հետ ժամանել են նաև ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը և նրա տիկին Լորա Բուշը, իսկ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն ու Ջիմի Քարթերը ՀԱՀ են մեկնել առանձին:
Մանդելայի հուղարկավորությունը տեղի կունենա նրա հայրենի Կունու գյուղում դեկտեմբերի 15-ին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն