Աշխարհի ամենափոքր կապիկը
Աշխարհ
Արևմտյան Բրազիլիայի, Հարավարևելյան Կոլումբիայի, Արևելյան Էկվադորի, Պերուի և Բոլիվիայի արևելյան արևադարձային անտառներում հայտնաբերվել է աշխարհի ամենափոքր կապիկը՝ Pygmy Marmoset-ը: Այս անունը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «գաճաճ»: Այն ամենափոքրն է աշխարհում հայտնաբերված բոլոր կապիկների մեջ. մոտավորապես 12-15 սմ է՝ առանց պոչի, իսկ պոչի առկայության դեպքում երկարությունը կազմում է 16-20 սմ: Իր նմանների հետ կապիկը շփվում է սուլոցային համակարգի միջոցով, որը գործածում է տարածության վրա վտանգի մասին տեղյակ պահելու համար: Այս կապիկն այնքան փոքր է, որ առանց որևէ բարդության թաքնվում է տերևների հետևում՝ իր սուր ճանկերով կառչելով դրանցից: «Գաճաճը» հիմնականում սնվում է տերևներով, բույսերի հյութով, նրա սննդակարգի մոտ 16%-ը կազմում են միջատները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն