Տաջիկստանը հրաժարվել է տոնածառից, Ձմեռ Պապից և Ձյունանուշից
Աշխարհ
Ձմեռ Պապն ու Ձյունանուշը այսուհետև չեն հայտնվելու Տաջիկստանի ամանորյա պետական հեռուստաալիքներում իբրև տոնական հեռուստաեթերի բաղկացուցիչ մաս. չորեքշաբթի օրը հայտարարել է պետական հեռուստառադիոհեռարձակման հանձնաժողովի փոխնախագահը. գրում է РИА Новости-ն:
«Ամանորյա ծրագրերի նկարահանումներն արդեն սկսվել են, սակայն դրանցում բացակայելու են Տոնածառը, Ձմեռ Պապը, Ձյունանուշը և Ձնե մարդը: Այս հեքիաթային կերպարները մեր ազգային ավանդույթների հետ ընդհանուր ոչինչ չունեն, թեպետ մենք դրանում որևէ վատ բան չենք տեսնում»,-ասել է նա:
Նշվում է, որ ամանորյա ծրագրերում լինելու է ձմեռ, ձյուն, Նոր տարվա դիմավորում, կլինի երաժշտություն, երգեր, պարեր, տոնական մաղթանքներ, սակայն` առանց ալկոհոլի, տոնածառի, Ձմեռ Պապի և Ձյունանուշի և նրանց ուղեկցող այլ կերպարների:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն