Հիլարի Քլինթոնն Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել հետևել Մանդելայի օրինակին
Աշխարհ
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարծում է, որ Ուկրաինայի կառավարությունը կարիք ունի հիշելու, թե ինչպես էր գործում ՀԱՀ 8-րդ նախագահ Նելսոն Մանդելան և ընտրել մարդկանց հետ երկխոսության ճանապարհը ուժի փոխարեն:
Այս մասին իր Թվիթերի բլոգում գրել է Հիլարի Քլինթոնը և հավելել, որ ինքը նոր է վերադարձել Մանդելայի հուղարկավորման արարողությունից ու այժմ տագնապով է հետևում Ուկրաինայում զարգացող իրադարձություններին: Այս կապակցությամբ Քլինթոնը գրել է, որ Ուկրաինայի կառավարությունը պետք է հետևի Մանդելայի օրինակին և ընտրի երկխոսության ճանապարհը:
Նշենք, որ առավել վաղ ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության` Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը զգուշացրել էր իր ուկրաինացի գործընկերոջը` Պավել Լեբեդևին հեռու մնալ զինված ուժերին քաղաքացիական բնակչության դեմ հանելուց: Բացի այդ` Վաշինգտոնը նշել է, որ ինքը դիտարկում է Ուկրաինայի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու տարբերակը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն