Արգենտինան նշում է Տանգոյի համաշխարհային օրը
Աշխարհ
Արգենտինան և Ուրուգվայը այսօր նշում են Տանգոյի միջազգային օրը գալա համերգներով, պարային երեկոներով և հանրահայտ պարարվեստի գործիչների հետ հանդիպումներով: Արգենտինայում 1977թ. դեկտեմբերի 11 (Երևանի ժամանակով՝ դեկտեմբերի 12)-ը հայտարարվել է տանգոյի միջազգային օր: Այս օրը արգենտինական տանգոյի սիրահարները նշում են տանգոյի պատմության մեջ ամենշանավոր երկու կերպարների` Կարլոս Գարդելեյի և կոմպոզիտոր Հուլիո դե Կարոյի ծննդյան օրը:
Հանդիսավոր միջոցառումները, համերգները, պարային մարաթոնները ընթանում են երկրի բոլոր քաղաքներում: Փառատոններից մեկը նվիրվել էր Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ին` Բուենոս Այրեսի նախկին արքեպիսկոպոս Խորխե Բերգոլյոյին, ով արգենտինական տանգոյի մոլի երկրպագու է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)