Հարավային Կորեան Իրաքին կտրամադրի 1.1 միլիարդ դոլար արժողությամբ կործանիչներ
Աշխարհ
Կորեայի հանրապետությունն Իրաքին կտրամադրի 24 T-50 Golden Eagle տեսակի Korea Aerospace Industries արտադրության 1.1 միլիարդ դոլար արժողությամբ կործանիչներ: Այս մասին ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ:
Պայմանավորվածության համաձայն՝ հարավկորեական ընկերությունն իրաքյան ռազմական օդաչուներին կմատուցի համապատասխան գիտելիքների ձեռքբերման և ինքնաթիռների տեխնիկական սպասարկման ծառայություններ:
Այսպիսով՝ գործարքի ընդհանուր գումարը, հնարավոր է, հասնի 2 միլիոն դոլարի. նշվում է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)