Մեքսիկայի խորհրդարանում պատգամավորը մերկացել է, իսկ կանայք՝ ծեծկռտուք սարքել (տեսանյութ)
Աշխարհ
Մեքսիկայում էներգետիկ ճյուղի բարեփոխման մասին օրենքի ընդունման ժամանակ սկանդալների շարք է տեղի ունեցել խորհրդարանում: Օրենքը, մասնասվորապես, թույլ է տալիս երկիր թողնել օտարերկրացի ներդրողների:
Ըստ օրենքի ընդդիմադիրների՝ դա իր հետ կբերի նավային Pemex ընկերության մասնավորեցմանը. հաղորդում է Los Angeles Times-ը:
Այս թեմայով քննարկումները խորհրդարանում շարունակվել են 20 ժամ: Օրինագիծն, այնուամենայնիվ, ընդունվել է:
Իշխանությունների որոշումը բուռն բողոքի տեղիք է տվել կոնգրեսի ստորին պալատում: Քվեարկությունից առաջ իշխող կուսակցության կին ներկայացուցիչը ծեծկռտուք է սկսել ընդդիմադիր կուսակցությունից մեկի հետ:
Եվս մեկ պատգամավոր իր ելույթի ժամանակ մերկացել է՝ փորձելով ցույց տալ, թե ինչ աստիճանի կարող է հասնել երկրի թալանը՝ բարեփոխման ընդունման դեպքում:



















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն