Յանուկովիչը կհանդիպի ընդդիմության ներկայացուցիչների հետ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր հանդիպում կանցկացնի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Եվրամայդանի իր աղբյուրը:
«Երեկոյան նրանք պետք է գան մեզ մոտ և զեկուցեն՝ արդյոք իրենց հաջողվել է իշխանություններին հասցնել մեր պահանջները, և թե ինչպիսին է եղել նրանց պատասխանը»,-ասել է աղբյուրը:
Ընդդիմադիր «Ազատություն» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը, ՈՒԴԱՌ կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն և «Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկն արդեն հայտարարել են, որ գնում են նախագահի հետ հանդիպման:
Հիշեցնենք, երեք եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ ԵՄ-ն համաձայնության է եկել Ուկրաինայի հետ՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար «ճանապարհային քարտեզ» մշակելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)