Մաքսային Միությունը բանակցություններ է վարում Նոր Զելանդիայի հետ
Աշխարհ
Մաքսային Միության ներկայացուցիչները` Ռուսաստանից, Բելառուսից և Ղազախստանից, բանակցություններ են վարում Նոր Զելանդիայի և ԵՄ անդամ չհանդիսացող եվրոպական որոշ պետությունների հետ ազատ առևտրի գոտում համագործակցելու վերաբերյալ. հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունները արդեն սկսվել են նաև ՄՄ-ի և Վիետնամի միջև: Միաժամանակ, ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում նաև ՄՄ-ի և Նոր Զելանդիայի միջև, ինչպես նաև Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի հետ, որի կազմում են արևմտաեվրոպական որոշ երկրներ, որոնք ԵՄ անդամ չեն հանդիսանում»,- հայտարարել է Լավրովը. մեջբերում է РИА Новости-ն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն