Էկվադորն օրինականանցում է մարմնավաճառությունը
Աշխարհ
Էկվադորը պատրաստվում է շուտով օրինականացնել ինտիմ ծառայույթյուններ մատուցող կանանց աշխատանքային գործունեությունը: Ինչպես հայտարարել է աշխատանքի հարցերով նախարար Ժոզե Ֆրանսիսկո Վիկասը, կառավարությունը մտադիր է աշխատանքային օրենսգրքի մեջ ընդգրկել նաև սեքս ոլորտի աշխատակիցներին վերաբերող դրույթներ, որոնք մարմնավաճառությունը կճանաչի իբրև օրինական աշխատանքային գործունեություն` սոցիալական ապահովագրությամբ և իրեն հատուկ իրավասություններով:
Իշխանություններն օրինագիծը մշակելիս հաշվի են առել այդ ոլորտում տիրող իրավիճակը: Պարզվել է, որ Էկվադորում սեռական վճարովի ծառայություններ են մատուցում հիմնականում այդ երկրի քաղաքացիները (96%): Նրանք հիմնականում ամուսնացած կանայք են, ունեն երեխաներ, իսկ այդ աշխատանքին գնում են, քանի որ ընտանիքը կերակրող միակ այղբյուրն իրենք են. մեջբերում է ИТАР ТАСС-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն