ԱՄՆ-ում 8 տարվա ազատազրկման է դատապարտել «Հայկական ուժ» հանցավոր խմբավորման մասնակիցը
Աշխարհ
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, ԱՄՆ-ում Կալիֆորնիայի դաշնային դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտել «Հայկական ուժ» հանցավոր խմբավորման մասնակիցներից Կարո Երկանյանին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Երկանյանին սպառնում է ավելի քան 100 տարվա ազատազրկում: Դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ Երկանյանը խոստովանել է կատարած հանցագործությունները: Ըստ իրավապահների հաղորդած տեղեկությունների՝ «Հայկական ուժ» խմբավորումը, որի անդամները հիմնականում Հայաստանից և հետխորհրդային մյուս երկրներից ժամանածներն են, Լոս Անջելեսում ձևավորվել է դեռևս 1980-ական թվականներին: Այս խմբավորումն ունի մոտ 250 անդամ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն