Բարաք Օբաման սերիալու՞մ կխաղա (տեսանյութ)
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային տեխնոլոգիական խոշոր կազմակերպություններից մեկի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ առաջարկել են խաղալ «Խաղաքարտերով տնակ» սերիալում։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Netflix ընկերության ղեկավար Րիդ Հեսթինգսը: Օբաման նրան հարցրել է, թե արդյոք իր մոտ չկա՞ «Խաղաքարտերով տնակ» սերիալի երկրորդ սեզոնի սցենարի կրկնօրինակը, քանի որ ինքը անհամբերությամբ է սպասում սերիալի երկրորդ սեզոնին։ Ղեկավարն էլ իր հերթին հարցրել է Օբամային, թե արդյոք չէ՞ր ցանկանա նկարահանվել սերիալում։
Չնայած այն հանգամանքին, որ սերիալի գլխավոր հերոսն իրեն շատ է դուր գալիս, և կցանկանար, որ «Սպիտակ տանը» աշխատեր հենց նրա նման մեկը, նախագահը մերժել է առաջարկը:
«Խաղաքարտերով տնակ»-ի գործողությունները ծավալվում են Վաշինգտոնում։ Գլխավոր դերում Դեմոկրատական կուսակցության կոնգրեսական է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)