Վրաստանում ավելի քան 900 բանտարկյալ հացադուլ է հայտարարել
Աշխարհ
Վրաստանի պատիժների իրագործման և իրավական օգնության նախարար Սոզար Սուբարին հայտարարել է, որ երկրում ավելի քան 900 բանտարկյալ հացադուլ է հայտարարել. այս մասին հայտնում է gazeta.ru –ն՝ հղում անելով «Новости — Грузия»-ն:
Ակցիայի մասնակիցները իրենց պատիժը կրում են Գեգութի գյուղի (Արևմտյան Վրաստան) №14 ուղղիչ հաստատությունում:
Նախարարը հայտարարել է, որ բանտարկյալները դժգոհ են արդարադատության թերությունների շտկման համար ստեղծված հանձնաժողովի գործունեությունից և պահանջում են իրենց գործերի վերանայում: Մի մասը պահանջում է քրեական օրենսգրքի «գողական աշխարհին» պատկանելու մասին 223 հոդվածի 1 կետի վերացում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)