Ռուսաստանն Ուկրաինային օգնում է որպես եղբայր ժողովուրդ. Պուտին
Աշխարհ
Ռուսաստանի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը կապ չունի Մայդանում բողոքի ակցիաների և Կիևի ու ԵՄ միջև ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների հետ: Այս մասին այսօր տեղի ունեցած մեծ մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Դա որևէ կապ չունի ո՛չ Մայդանի, ո՛չ Ուկրաինայի բանակցությունների հետ: Մենք պարզապես տեսնում ենք, որ այս ծանր իրավիճակում անհրաժեշտ է աջակցել Ուկրաինային: Մենք ունենք այդպիսի հնարավորություն, և դա օգտագործում ենք»,-ասել է նախագահը:
«Այս պայմաններում մենք որոշում ենք կայացրել՝ հաշվի առնելով մեր հատուկ հարաբերություններն Ուկրաինայի հետ, ոչ թե ելնելով գործող ղեկավարության շահերից, այլ`ուկրաինացի ժողովրդի,-ասել է Պուտինը:-Եթե մենք, իսկապես, ասում ենք, որ նրանք եղբայր ժողովուրդ են և եղբայր երկիր, ապա պետք է գործենք որպես մոտ ազգականներ և աջակցենք ուկրաինացի ժողովրդին այս ծանր իրավիճակում:
Հավատացնում եմ, որ դա է գլխավոր պատճառը, ըստ որի` մենք որոշում ենք կայացրել»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն