Բելգիայում ցուցարարները շրջափակել են մայրաքաղաքի փողոցները
Աշխարհ
Ավելի քան 3000 մարդ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի կենտրոնում շրջափակել է մայրուղիներն ու խաչմերուկները` իրենց բողոքը հայտնելու խիստ խնայողական եվրոպական քաղաքականության դեմ. գրում է ria.ru-ն:
Գլոբալացման հակառակորդները քաղաք են բերել մեքենատրակտորային տեխնիկա և խարույկ վառել փողոցներից մեկում, որը ձգվում է դեպի եվրոպական թաղամաս, որտեղ պետք է բացվի Եվրամիության երկօրյա գագաթնաժողովը:
Ցույցի մասնակիցները, որոնց շարքում են արհմիության 50-ից ավելի կազմակերպություններ, հայտնել են, որ օրվա ընթացքում Բրյուսելի փողոցներում իրենց բողոքը կարտահայտի 10.000-ից ավել ցուցարար:
Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում մեկնարկվում է Եվրամիության անդամ 28 երկրների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը, որի գլխավոր թեման եվրոպական բանկային միության ստեղծման խնդիրն է, որը կգործարկվի մինչև 2016 թվականը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)