Յանուկովիչը Նոր տարին կանցկացնի Ուկրաինայում
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Նոր տարին տոնելու է Ուկրաինայում՝ իր թոռնիկների հետ միասին. հայտնում է interfax.ru-ն:
«Կարծում եմ` ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ` այս տարի, չեմ լքի Ուկրաինան: Ես պետք է իմ ձեռքում պահեմ երկրի իրադարձությունների զարկերակը: Ամենայն հավանականությամբ, ես կլինեմ հենց Կիևում»,-ասել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիրը:
Յանուկովիչը նաև հայտնել է, որ հրավիրել է իր թոռնիկներին` տոները միասին նշելու:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)