Չինաստանն Անտարկտիկայում կառուցում է չորրորդ հետազոտական կայանը
Աշխարհ
Անտարկտիկայում Չինաստանը սկսել է իր չորրորդ հետազոտական կայանի՝ «Տայշանի» կառուցումը. հայտնում է ru.focus.lv-ն: Կայանի ընդհանուր տարածքը կկազմի ավելի քան 1000 քառակուսի մետր, որտեղ կկարողանան աշխատել մոտ 20 հետազոտող: Շենքի կառուցումը նախատեսվում է ավարտվել 2014 թվականին: Ըստ Չին գիտնականների ՝ «Տայշան» հետազոտական կայանը կօգնի ակտիվորեն ուսումնասիրել և հետազոտել կլիմայական փոփոխությունները:
Հիշեցնենք, որ ներկայումս Չինաստանն Անտարկտիկայում ունի հետազոտական երեք կայան՝ «Չանչեն»,«Կունլուն», «Չժունշան»: Անտարկտիկայում սեփական հետազոտական կայան ունի մոտ 30 երկիր:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)